ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ թող մտածեն ու հետևություններ անեն

Բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ թող մտածեն  ու հետևություններ անեն
15.09.2025 | 11:15

Երբ պայմանական «Մկո»-ն չի բարձրացնում հանրային կարևորության հարցեր, չի խոսում ազգային դավաճանության, քաղաքական բանտարկությունների կամ իշխանության չարաշահման մասին, մի օր իր դուռն է թակում պայմանական «նիկոլը» ու սկսում է «մուննաթով» խոսել պայմանական «Մկո»-յի բեմադրած ներկայացման գեղարվեստական որակներից։

Այս առումով, իհարկե, պայմանական «Մկո»-յին լրիվ հասնում է, ու հեչ անարդար չի էս ամենը։

Հույսս էն է, որ բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ կմտածեն էս ամենի մասին ու հետևություններ կանեն։ Գոնե մեկը, էրկուսը հետևություններ կանեն։

Հ.Գ. Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ։ Կարող ես հենց էսօր ժամը 15:30-ին գալ Մասիվի դատարան ու ներկա լինել երեկվա ցիլոյով «ստանիսլավսկու» բեմադրած ներկայացման արարներից մեկին՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին։ Չէ՞ որ, որքան գիտեմ, դու էլ ես լեննականցի, ու եթե ճիշտն ես ուզում իմանալ՝ շուտ պիտի գայիր։

Ռուբեն Մելիքյան

Դիտվել է՝ 7388

Մեկնաբանություններ